Տնտեսական

Goldman Sachs-ն ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը կանխատեսում Է 8 տոկոսով

Միացյալ Նահանգների Goldman Sachs բանկի փորձագետները կանխատեսում են ընթացիկ տարում ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 8 տոկոսով աճ: Այդ մասին, ինչպես հայտնել է Axios լրատվական պոտալը, բանկն իր սպասարկյալներին ծանուցել է մարտի 14-ի երեկոյան:

«Մենք բարձրացրեցինք (ԱՄՆ-ի) ՀՆԱ-ի՝ մեր կանխատեսումը, ինչը կատարվող բյուջետայն քաղաքականության վերջին նորությռւնների վերլուծության հետեւանքն Է, եւ այժմ սպասում ենք 2021 թվականին աճ 8 տոկոսով, իսկ գործազրկության ցուցանիշինը՝ 2021 թվականի վերջին՝ 4 տոկոսի մակարդակում՝ ամենացածրը համաձայնեցված կանխատեսումներից՝ 2022 թվականին դրա հետագա նվազմամբ մինչեւ 3,5 տոկոս եւ մինչեւ 3,2 տոկոս 2023 թվականին»,- մեջբերում է պորտաը բանկի ծանուցումը: Հաշվի առնելով այդ կանխատեսումը՝ Goldman Sachs-ի փոձագետներն ԱՄՆ-ում 2023 թվականին գնաճը սպասում են 2,1 տոկոսի մակարդակում:

Axios-ը նշել Է, որ այդ ցուցանիշը շատ լավատեսական է եւ գրեթե կրկնակի գերազանցում է ամերիկացի ֆինանսական վերլուծաբանների մեծ մասի սպասումները, որոնք հակված են այն բանին, որ այս տարի ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճի ցուցանիշը կլինի 4,7 տոկոս: Տակվաին անցյալ տարվա հոկտեմբերին այն որոշվել Էր 3,9 տոկոսի մակարդակում: Պորտալը նշում Է, որ բանկի կանխատեսման իրականացումը, իսկ վերջին անգամ ԱՄՆ-ում ՀՆԱ-ի նման աճ արձանագրվել է 1951 թվականին, կնշանակի երկրի լիակատար տնտեսական վերականգնում համավարակի հետեւանքներից, որոնք 2020 թվականին հանգեցրեցին տնտեսության անկում 4,1 տոկոսով, եւ ՀՆԱ-ի բարձարացում մինչեւ 22,6 տրիլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share