Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. Անվճար դասընթաց՝ օրինապահ հարկ վճարողների համար

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ-ի մարտի 29-ից 31-ը Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերություննների (անհատ ձեռնարկատերերի) համար կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով եռօրյա անվճար դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, ժամը՝ 18.30-ից: Ավարտին ցանկացողներին կտրվի մասնակցության հավաստագիր:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ-ի մարտի 26-ը ներառյալ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am ներկայացնել դասընթացի մասնակցության հայտ՝ լրացնելով դիմումը Դասընթացին յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է մասնակցել մեկ անձ:

Լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով: Մասնակցության հայտի դիմում

Դասընթացի 1-ին օր՝ մարտի 29-ին

  • 18:30-20:00 Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ, դասախոս՝ Լ. Մկրտչյան
  • 20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
  • 20:15-21:00 Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ, դասախոս՝ Լ. Մկրտչյան

Դասընթացի 2-րդ օր ՝ մարտի 30-ին

  • 18:30-20:00 Թեմա 2. Եկամտային հարկ, դասախոս՝ Մ. Մանուկյան
  • 20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
  • 20:15-21:00 Թեմա 2. Եկամտային հարկ, դասախոս՝ Մ. Մանուկյան

Դասընթացի 3-րդ օր՝ մարտի 31-ին

  • 18:30-20:00 Թեմա 3. Շահութահարկ, դասախոս՝ Գ. Օհանյան
  • 20:00-20:15 Ընդմիջում (Սրճդադար)
  • 20:15-21:00 Թեմա 3 Շահութահարկ, դասախոս՝ Գ. Օհանյան

Դասընթացի դասավանդողների

  1. Լուսինե Մկրտչյան – ՀՀ ՊԵԿ Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ
  2. Մարիամ Մանուկյան – ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի
  3. Գոհար Օհանյան – ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ
Share