Բաժին. Տնտեսական

Երևանում կքննարկվեն Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները

2021թ․ մարտի 18-ին Երևանում կկայանա «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկում։  Միջոցառումն անցկացվում է 3-րդ անգամ և այս տարի նվիրված է Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին։

Պանելային քննարկումը կազմակերպվել է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման Հայկական Գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ («ԱՐՄԱՏՈՄ» ԳՀԻ ՓԲԸ) կողմից՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության շրջանակում։ Քննարկմանը կմասնակցեն ՀՀ Տարածքային   կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման Պետական կոմիտեի, Հայկական ԱԷԿ-ի, «Էներգետիկայի Գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ, Ատոմայն էներգետիկայի վետերանների միության ներկայացուցիչներ և ոլորտային այլ փորձագետներ։ Միջոցառման մոդերատրն է Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

«Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» պանելային քննարկման ծրագիր․

Պանելային քննարկումը տեղի կունենա հետևյալ հասցեով՝ Հայաստան, ք.Երևան, Աբովյան փ. 3/4, «Ալեքսանդր» հյուրանոց

Share