Բաժին. Տնտեսական

2021թ. հունվարին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 15%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 423.7 հազար լիտր գինի։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 15%-ով։

Մասնավորապես, շամպայն գինիների արտադրությունը նվազել է 21.1%-ով և կազմել 18.7 հազար լիտր։ Օղու արտադրությունն աճել է 16.3%-ով և կազմել 264.3 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 5%-ով և կազմել 919.3 հազար լիտր։

Share