Տնտեսական

Կոնյակի շուկան Ռուսաստանում. ամենապահանջվածը հայկականն է. РБК

Ռուսաստանցի սպառողների շրջանում ներմուծված կոնյակի տեսականու մեջ շարունակում է կայուն պահանջարկ ունենալ հայկականը: Այս մասին հայտնում է РБК-ն:

Ըստ 2021-ին ROIF Expert շուկայավարման գործակալության պատրաստած «Կոնյակի շուկան Ռուսաստանում. Հետազոտություն և կանխատեսում մինչև 2025 թվականը» հետազոտության՝ 2020-ին հայ մատակարարներից ներքին սպառողների կողմից կոնյակի գնումների ընդհանուր ծավալը մոտ 130 միլիոն դոլարի էր հասել:

Լրատվամիջոցը հայտնում է, որ ներմուծված կոնյակի պահանջարկին զուգահեռ՝ վերջին շրջանում ռուսական կոնյակի արտահանման շրջանների ընդլայնում տեղի չի ունեցել, ընդհակառակը՝ դեպի Չինաստան կոնյակի արտահանման պաշարների անկում կա, թեև այս տարածաշրջան ավելի վաղ մատակարարումներն ունեցել են բավարար կշիռ:

 

Share