Տնտեսական

2020 թվականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 9,2 տոկոսը

2020 թականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդի չափը հասել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 9,2 տոկուսին: Մարտի 26-ին այդ մասին հայտնել է Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Դրամական արտահայտությամբ բյուջեի պակասուրդը հավասար է 211,5 միլիարդ եվրոյի: Ինստիտուտի փորձագետների տվյալների համաձայն՝ դա «ամենաբարձր մակարդակն է 1949 թվականից ի վեր ընկած ժամանակամիջոցում»:

Շատ բանով ցուցանիշների աճի պատճառն այն իրավիճակն է, որ առաջացել է կորոնավիրուսի հարուցած համաճարակի հետեւանքով: Ռեցեսիան 2020 թվականի համաճարակի ժամանակ հասել է 8,2 տոկոսի, ինչն իշխանություններին հարկադրել է օգնություն ցույց տալու տնտեսությանը՝ ձեռնարկությունների եւ ֆիրմաների զանգվածային սնանկացումից խուսափելու համար:

Ինչպես հայտնել է ինստիտուտը, անցյալ տարի երկրում պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 115,7 տոկոսը, այսինքն՝ 2,6 տրիլիոն:

Միեւնույն ժամանակ նշվում է, որ ներկայիս ցուցանիշները փոքր-ինչ ցածր են կառավարության կանխատեսումից: Այն սպասում Էր բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 11,3 տոկոսի չափով եւ պետպատքինը՝ ՀՆԱ-ի մոտավորապես 120 տոկոսի ծավալով: Մինչեւ սանիտարական ճգնաժամի շրջանը, 2019 թվականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 97,6 տոկոսը, իսկ պարտքը՝ 3,1 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ:

Share