Տնտեսական

Սուեզի ջրանցքի վթարը կազդի ԱԽՏ-ի տնտեսության վերականգնման վրա

Սուեզի ջրանցքի վթարը բացասական ներգործություն կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) տնտեսության վերականգնման վրա եւ կհանգեցնի Ասիայում արդյունաբերական շղթաների խախտման: Մարտի 30-ին ՏԱՍՍ-ին այս կարծիքն է հայտնել Տեխնոլոգիաների եւ բիզնեսի համալսարանին կից Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Հուն Տաոն:

«Սուեզի ջրանցքը խոշորագույն լոգիստական միջանցքներից մեկն Է, որոնք Ասիան կապում են Եվրոպայի հետ, ինչպես նաեւ համաշխարհային նավագնացության կարեւորագույն տրանսպորտային մայրուղին»,- նշել է փորձագետը: «Բիզնեսի, տրանսպորտային փոխադրումների վերականգնման ֆոնին, որոնք ընդհատվել Էին կորոնավիրուսի համավարաից, զգալիորեն աճել է բեռների հոսքն, այդ թվում ջրանցքով: Այդ առնչությամբ ներկայիս վթարը, որի հետեւանքով ջրանցքը վեց օրվա ընթացքում արգելափակված Էր հունի լայնքով կանգնած բեռնարկղանավի պատճառով, լուրջ ազդեցություն կգործի ԱԽՏ-ի տնտեսությունների վերականգնման վրա»,- ընդգծել է Հուն Տաոն:

Նրա խոսքով՝ այս պատահարը «կխախտի նաեւ տարածարջանի արդյունաբերական շղթան, քանի որ ջրանցքով են անցնում մեծ ծավալի նավթ եւ այլ հումքեր, որոնք չափազանց անհրաժեշտ են արտադրության բնականոն շրջանառության համար»: Ինչպես նշել է Սինգապուրի արդյունաբերական ֆեդերացիայի նախագահ Դուգլաս Ֆոն, «տեղացի արտադրողները, որոնք մեծ քանակությամբ բաղադրիչներ են ներմուծում ծովով, արդեն կանգնած են փոխադրումների ծախսերի ավելացման խնդրի առաջ»: «Տարբեր գնահատումներով,- ասել է նա,- արժեքը 20 տոկոսից աճել է մինչեւ 200»:

Share