Տնտեսական

Սուրեն Պարսյան. Մոտ 22 մլրդ դրամ հարկերի հավաքագրման գերակատարումը հիմնականում պայմանավորված է բարձր գնաճով

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է հարկերի հավաքագրման ցուցանիշին:

«2021 թվականի առաջին եռամսյակի տվյալներով պետական բյուջեի եկամուտների մոտ 22 մլրդ դրամ գերակատարումը հիմնականում պայմանավորված է պլանավորածից բարձր գնաճով, մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին գնաճը կազմել է 4,9 տոկոս, իսկ առաջին անհրաժեշտության մթերքների (ձեթ, ալյուր, կարագ, ձու և այլն) գները երկնիշ են աճել։ Որքան թանկանում են ապրանքները, այնքան հարկային մուտքերը ավելանում են։ Հետևաբար, եթե ներդրումների ու տրանֆերտների կրճատման, շարունակվող տնտեսական անկման հետևանքով դրամը շարունակվի արժեզրկվել, մեծ է հավանականությունը, որ նաև հաջորդ եռամսյակի ընթացքում գործող իշխանությունները դարձյալ կխոսեն «աննախադեպ» հարկերի հավաքագրման մասին։ Ուղղակի հավաքագրված մեծ քանակությամբ և արժեզրկված դրամով պետությունը չեն կարողանալու պահել, դարձյալ նոր վարկեր են ներգրավելու, իսկ բնակչությունը, բարձր գնաճի և նույն եկամտի պայմաններում, շարունակելու է աղքատանալ», – գրել է տնտեսագետը

Share