Տնտեսական

2020 թվականին Չեխիայի ՀՆԱ-ի անկումը դարձել է խոշորագույնը հանրապետության պատմության մեջ

Կորոնավիրուսի համավարակի հարուցած սահմանափակումների պատճառով Չեխիայի տնտեսության անկումը 2020 թվականին կազմել է 5,6 տոկոս եւ դարձել խոշորագույնը հանրապետության պատմության մեջ, որը կազմավորվել է 1993 թվականի հունվարի 1-ին: Ապրիլի 1-ին դա իր կայքում պաշտոնապես հավաստել է Չեխիայի վիճակագրական վարչությունը:

«2020 թվականին Չեխիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) անկումը դարձել է խոշորագույնը հանրապետության պատմության մեջ,- նշված է փաստաթղթում:- Հանրապետության տնտեսությունը, որը մինչ այդ աճում Էր վեց տարվա ընթացքում, 5,6 տոկոսով նվազել Է» (համավարակի ֆոնին): Համավարակի պատճառով սահմանափակումներն առավել բացասաբար են անդրադարձել հյուրանոցային եւ տուրիստական ճյուղերի վրա:

Արձանագրվել է արտադրության անկում, քանի որ երկրի արդյունաբերական ձեռնարկությունների մի մասը կանգնեցվել է համավարկի երկրորդ ալիքի ժամանակ: Հանրապետության բնակիչները ֆինանսական դրության վատթարացաման երկյուղների պատճառով կրճատել են ծախսերը, ինչը բացասաբար է անդրադարձել սպառողական պահանջարկի վրա: Նվազել է նաեւ ներդրումային ակտիվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share