Տնտեսական

Արցախի սպառողական շուկայում գնաճ է արձանագրվել

Արցախի սպառողական շուկայում ընթացիկ տարվա մարտին՝ նախորդ ամսվա համեմատ, արձանագրվել է 1 տոկոս գնաճ:

Այսպիսով, պարենային ապրանքների՝ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի  գներն աճել են 1,5 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները` 1,9 տոկոսով: Ծառայությունների սակագները նվազել են  0,4 տոկոսով:
Ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ՝ սպառողական գների աճը կազմել է 4,3 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը` ներառյալ ոգելից խմիչքներն ու ծխախոտը՝ 6,5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 4,6 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 0,9 տոկոս:
Share