Տնտեսական

ԱՐՄԵՆԱԼ-ը ռեկուլտիվացիայի է ենթարկում չօգտագործվող հողերը

ԱՐՄԵՆԱԼ-ը սկսել է չօգտագործվող հողերի ռեկուլտիվացիայի ծրագրի իրագործումը գործարանի տարածքում: Վերականգնման է ենթակա 24 հազար քառ. մետր տարածությամբ տեղամաս, որտեղ գտնվել են Քանաքեռի ալյումինի գործարանի (ԿանԱԶ)  էլեկտրոլիզի երկու արտադրամասերը:

ԿանԱԶ-ի էլեկտրոլիզային արտադրությունը դադարեցվել է բնապահպանական պատճառներով 1984 թ., որից հետո ձեռնարկությունն ամբողջապես անցել է ալյումինե փայլաթիթեղի արտադրության:

Ռեկուլտիվացիայի աշխատանքներին նախորդել է էլեեկտրոլիզային մասնաշենքերի ապամոնտաժը Հայաստանի ԱԻՆ մասնագետների հսկողությամբ և արդյունաբերական անվտանգության կանոնների պահպանմամբ: Մաքրված տարածքում մինչև երեք մետր խորությամբ հողի նմուշառում է կատարվել 20 մետաղների պարունակության ստուգման համար:

Ծրագիրը նախատեսում է հողի մակերեսային շերտի փուլային ռեկուլտիվացիա: Քիմիական հետազոտության արդյունքներից հետո կսկսվի թույլատրության փաստաթղթային ձևակերպումը բնապահպանական մարմինների և Երևանի քաղաքապետարանի հետ:

Հաջորդ քայլը կլինի վերականգնված տարածքների իրացումը: «Կանցկացնենք մրցույթ մասնագիտացված կազմակերպությունների միջև: Հաղթողին կհանձնարարենք մշակել մի քանի տարբերակներ, օրինակ, կանաչ գոտու ստեղծում, արևային մարտկոցների համալիր կամ մարզահրապարակ գործարանի հրշեջ ծառայության վարժանքների համար հատվածով», – ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատանքի պահպանության, արդյունաբերական անվտանգության և էկոլոգիայի բաժնի պետ Վահե Թամրազյանը։

Share