Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-փետրվարին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 0.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2021թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,390.4 տոննա միս։ 2020թ. համադրելու ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.7%-ով։

Միևնույն ժամանակ, երիշիկեղենի արտադրությունն աճել է 1.7 անգամ և կազմել 2,909.6 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 11.6%-ով։

 

Share