Տնտեսական

Հայաստանի պատվիրակությունն այցելել է Նովովորոնեժի ատոմակայան՝ կայանների կրկնակի երկարաձգման փորձն ուսումնասիրելու համար

Հայկական ԱԷԿ-ի պատվիրակությունը պաշտոնական այցով եղել է Նովովորոնեժյան ատոմային էլեկտրակայանում, որպեսզի յուրացնի նովովորոնեժյան մասնագետների փորձը, որոնք իրականացրել են ВВЭР-440 ռեակտորով էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխարհում առաջին հավակնոտ նախագիծը։

«Հայկական ԱԷԿ-ում խորհրդային տարիներին կառուցվել է ВВЭР-440 ռեակտորով երկու էներգաբլոկ։ №1 էներգաբլոկը կանգնեցվել է, №2 էներգաբլոկում այժմ ավարտվում է արդիականացման աշխատանքը, որը թույլ կտա ծառայության ժամկետը երկարաձգել մինչեւ 2026 թվականը: Կառավարության կողմից հաստատված Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարության համաձայն` արդեն որոշում է կայացվել №2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել ևս 10 տարի` մինչև 2036 թվականը:  Հետևաբար, մենք ուզում ենք ուսումնասիրել Նովովորոնեժի ԱԷԿ-ի փորձը այս հեռանկարային ուղղությամբ և ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի ատոմային ոլորտի մասնագետների հետ` նախագծի հայեցակարգ ստեղծելու համար», – ասաց Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Նովովորոնեժի ԱԷԿ-ի №3 էներգաբլոկը, որը եվրոպական ինը երկրներում կառուցված ВВЭР-440 ռեակտորներով մի շարք էներգաբլոկների առաջատարն է, կանգնեցվել էր 2016 թ-ի դեկտեմբերին: Դրա սարքավորումները և անվտանգության համակարգերն օգտագործվել են №4 էներգաբլոկի կրկնակի արդիականացման ընթացքում: Նովովորոնեժի ԱԷԿ-ի մասնագետների փորձը պահանջարկ ունի համաշխարհային մակարդակով: Նրա սարքավորումներն ու անվտանգության համակարգերը օգտագործվել են №4 էներգաբլոկի կրկնակի արդիականացման ժամանակ ։ Նովովորոնեժյան ատոմագետների փորձը պահանջված է համաշխարհային մակարդակով ։

«Իրականացվել է ВВЭР-440 ռեակտորով №4 էներգաբլեկի շահագորժման ծամկետը կրկնակի երկարաձգելու եզակի նախագիծ, որի հայեցակարգը առաջարկել էին Նովովորոնեժի ԱԷԿ-ի մասնագետները: Արդիականացումից հետո №4 էներգաբլոկը սկսեց համապատասխանել անվտանգության ամենաժամանակակից պահանջներին, չնայած, որ այն նախագծվել է 60-ականներին», – ասաց Նովովորոնեժի ԱԷԿ-ի տնօրեն Վլադիմիր Պովարովը:

Ներկայում «Ռոսատոմ» պետկորպորացիայի նախաձեռնությամբ ստեղծվում է հայ-ռուսական աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայկական ԱԷԿ-ի, «Արմատոմ» ԳՀԻ ՓԲԸ, Միջուկային և ճառագայթային անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի տեխնիկական մասնագետները: Ռուսական կողմից աշխատանքային խմբի գործունեության համակարգումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն: Խմբի անդամների փոխգործակցության շրջանակներում կմշակվի 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգ:

«Ռոսատոմ»-ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տեսականիով. Ներառյալ՝ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, ծախսված վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոի-ի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական ​​հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվային արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական ​​կորպորացիայի ռազմավարությունն է ՝ մշակել ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացում, ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:

Share