Տնտեսական

Իտալիան հաղթահարում է կորոնավիրուսի տնտեսական վնասները՝ ի հաշիվ արտադրական ոլորտի

Կորոնավիրուսի համավարակը լուրջ հարված է հասցրել բոլոր պետությունների տնտեսություններին, բնականաբան այդ թվում՝ Իտալիայի տնտեսությանը:

Իտալիայի տնտեսությունն, ի դեպ, ամենաշատ տուժածներից է, մինչդեռ Իտալիան ՀՆԱ ցուցանիշով 8-րդն էր աշխարհում 2019-ի դրությամբ։ Համավարակի արդյունքում այդ ցուցանիշը նվազեց 8,9 տոկոսով, ինչն ամենավատ ցուցանիշներից է աշխարհում։

Համավարակն ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Իտալիայում ամենաշատը հարվածել է ծառայությունների ոլորտին, մինչդեռ այս սեկտորն ապավում էր չափահաս բնակչության շուրջ 70 տոկոսի զբաղվածությունը: Պանդեմիայի արդյունքում Իտալիայում աճել է աղքատության ցուցանիշը՝ հասնելով 9,3 տոկոսի։ Ըստ The Local-ի՝ այժմ Իտալիայում աղքատ է համարվում ընդհանուր բնակչությունից 5,6 միլիոնը։

Ի թիվս համավարակի պատճառած վնասների՝ կա դրական դինամիկա արտադրական սեկտորում։ Այն սկսել է ավելի արագ աճել, քան վերջին երեք տարում։

Իտալիան շքեղ ապրանքների, մասնավորապես՝ հագուստի և ավտոմեքենաների խոշորագույն մատակարարներից է: Բայց սա այսբերգի գագթն է միայն: Իտալիայի տնտեսության ամենամեծ ճյուղերն են մետաղների վերամշակումը, հաստոցների և սարքավորումների, սննդի և տեքստիլ արդյունաբերությունը, կահույքի, քիմիական ապրանքների, էլեկտրոնիկայի արտադրությունը։

Գործարաններն ավելացրել են արտադրությունը։ Պահանջարկի մեծացում կա և Եվրոպայում, և Ամենրիկայում։ Արտադրական ծավալների մեծացումը նաև հնարավորություն է տալիս ստեղծել նոր աշխատատեղեր։

Share