Տնտեսական

Վրաստանից Ռուսաստան արտահանումն առաջին եռամսյակում աճել է 20 տոկոսով

Ռուսաստանի հետ Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունը 2021 թվականի առաջին եռամսյակում 9,1 տոկոսով աճել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ կազմել մոտավորապես 330 միլիոն դոլար՝ Վրաստանի ընդհանուր արտաքին առեւտրական շրջանառության 11,9 տոկոսը: Այդ մասին ասվում է երկրի «Սաքստատ» Ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանը Վրաստանի երկրորդ գլխավոր առեւտրական գործընկերն Է՝ առաջնությունը զիջելով միայն Թուրքիային: Երկու երկրների միջեւ առեւտրական շրջանառությունն աճում Է, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը եւ հարաբերություններում առկա չափազանց բարդ քաղաքական ֆոնին:

Տարվա սկզբից Վրաստանից Ռուսաստան դուրս է տարվել ավելի քան 26,1 հազար տոննա ֆեռոհամահալվածք, ավելի քան 8,3 հազար տոննա բնական խաղաղի գինի, շուրջ 24,6 հազար տոննա հանքային եւ խմելու ջուր, շուրջ 1,5 հազար տոննա ոգելից խմիչքներ եւ այլն:

Ռուսաստանը վառելանյութի ամենախոշոր մատակարարն է մնում Վրաստանում: ՌԴ-ից տարվա սկզբից դուրս են տարել 59,4 հազար տոննա նավթամթերք: Ռուսաստանից նաեւ դուրս են տարել մոտավորապես 216,2 հազար տոննա նավթային գազ, ավելի քան 66,7 հազար տոննա ցորեն, ավելի քան 6,5 հազար տոննա ձիթայուղ, 11,1 տոննա հեռախոսի ապարատ եւ այլն, հաղորդել է Sputnik-ը:

Share