Տնտեսական

Ռոսատոմը ներկայացնում է «Ատոմը մարդկանց համար» գլոբալ լուսավորչական արշավը»

Մարդկության լուսավոր ապագայի գրավականը էներգիայի հուսալի “կանաչ” աղբյուրն է, ինչպիսին ատոմային էներգետիկան է։ Ժամանակակից միջուկային տեխնոլոգիաները մարդկանց տալիս են ավելին, քան պարզապես մաքուր էլեկտրաէներգիա։ Խաղաղ ատոմը համընդհանուր գործիք է, որն անհրաժեշտ է ներկայի և ապագայի ամենահրատապ խնդիրների լուծման համար: ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելն անհնար է առանց ատոմային տեխնոլոգիաների։ Սակայն, ցավոք, շատերի համար խաղաղ ատոմը շարունակում է մնալ գեներացիայի լրացուցիչ աղբյուր.

Ստեղծված իրավիճակը շտկելու համար Ռոսատոմը հայտարարում է «Ատոմը մարդկանց համար» բացառիկ լուսավորչական նախաձեռնության մեկնարկը։ Հետևողականորեն հավատարիմ մարդակենտրոն փիլիսոփայությանը, Ռոսատոմը մարդուն դարձնում է խաղաղ ատոմի մասին բանավեճի առանցքային դերակատար։ «Ատոմը մարդկանց համար» -ը պատմությունների եզակի հավաքածու է, որտեղ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից պատմում են, թե ինչպես են ատոմային տեխնոլոգիաներն օգնում իրականացնել իրենց երազանքները։

Ապրիլի 30-ին տեղի կունենա նախագծի մեկնարկը նվիրված` «Ինչու են մարդկությանը հարկավոր ատոմային տեխնոլոգիաներ» միջոցառումը։ Շնորհանդեսի վարողը աշխարհահռչակ փորձագետ, կլիմայի և էներգետիկայի հարցերով խորհրդատվության 15 տարվա փորձով Կիրստի Գոգանն է։ Միջոցառմանը ելույթ կունենան Ռոսատոմի և համաշխարհային միջուկային ասոցիացիայի ղեկավարները, փորձագետ-բնապահպանները և «Ատոմը մարդկանց համար» նախագծի հերոսները:

Բանախոսները կներկայացնեն իրենց կարծիքները ատոմային տեխնոլոգիաների սոցիալական, տնտեսական ու բնապահպանական առավելությունների մասին ։ Քննարկման ընթացքում կներկայացվեն նաև անձնական պատմություններ այն մասին, թե ինչպես է խաղաղ ատոմը վերափոխում կյանքը ։

«Ատոմը մարդկանց համար» նախագծի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 30-ին Մոսկվայի ժամանակով 15:00-ին` https://atomsforhumanity.com կայքում։

Share