Տնտեսական

Արցախի պետական բյուջեի մուտքերի ավելի քան 60 տոկոսն առաջին եռսամյակում ապահովել են 300 խոշոր հարկատուները

Արցախի պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հանրապետության առաջին 300 խոշոր հարկ վճարողների ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի ցանկը:

Արցախի Հանրապետության առաջին 300 խոշոր հարկատուներն այս տարվա 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե են վճարել 3 միլիարդ 22,1 միլիոն դրամի հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ, որը կազմում է պետական բյուջեի ընդհանուր մուտքերի 63,2 տոկոսը:

Հրապարակված ցանկի համաձայն՝ Արցախի 300 խոշոր հարկատուների առաջին քառյակը գլխավորում են «Արցախբանկը», «Ղարաբաղ Տելեկոմ»-ը, «Արցախէներգո»-ն և «Բեյզ Մեթըլս»-ը:

Share