Բաժին. Տնտեսական

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ

Հոկտեմբերի 26-ին Վանաձոր կայարանում ավարտվելու է սլաքային փոխադրիչների երեսարկման աշխատանքները երկաթբետոնյա չորսյուների շերտերի վրա: Այս տեսակի սլաքային փոխադրիչները առաջին  անգամ են կիրառվել Հայաստանի երկաթուղային համակարգում և տարբերվում են փայտյա հին սլաքային փոխադրիչներից բարձր մակարդակի հուսալիությամբ և ծառայության ժամկետով:

Սլաքային փոխադրիչները  երկաթբետոնյա չորսյուների  վրա հավաքվում են Մասիսի ԳՄԿ-ում՝ սարքավորված ստենդերի վրա  դարպասային  ամբարձիչների օգնությամբ: «ՀԿԵ» ՓԲԸ ներդրումային ծրագրով երեսարկման  ընթացքում օգտագործվել էին հատուկ տեխնիկա BПРС և УК-25 СП:

Նշենք, որ 2010թ.  «ՀԿԵ»-ն նախատեսել է գծային աշխատանքների կատարման շրջանակներում փոխարինել 10 հին գծային փոխադրիչները:

Share