Տնտեսական

Flydubai-ը 2020-ին 194 միլիոն դոլար կորուստ է ունեցել

Flydubai ավիաընկերությունն իր 2020-ի տարեկան զեկույցով հայտնում է, որ տարին ամփոփել է 194 միլիոն դոլար վնասով։

Տարվա կտրվածքով ավիափոխադրողի եկամուտները նվազել են 52,7 տոկոսով՝ կազմելով 773 միլիոն դոլար։ 2019-ին շահույթը կազմել էր 1,6 միլիարդ դոլար։

Ֆինանսների նվազման գործոնների թվում ընկերությունը նշում է համավարակի պատճառով փակ սահմանները, Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքների արգելքը։

Ի դեպ, վերջին գործոնն ի հայտ էր եկել առավել վաղ։ Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքների արգելքը սահմանվել էր տեխնիկակակն խնդիրների պատճառով երկու աղետի արդյունքում։ 2018-ի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում վթարվել է Lion Air ընկերությանը պատկանող Boeing 737 MAX 8-ը, որի արդյունքում 189 մարդ է զոհվել, իսկ 2019-ի մարտի 10-ին Եթովպիական ավիաուղիների համանման մոդելի ինքնաթիռի վթարի զոհ են դարձել 157 մարդ։

Share