Տնտեսական

Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է

Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից հայտնում են, որ Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ կազմել է 63 հազար 449 դրամ, մինչդեռ ապրիլի 1-ի դրությամբ հաշվարկված արժեքը 60 հազար 603 դրամ էր։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներկայիս նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բարձր է 3,5 տոկոսով:
Share