Տնտեսական

ԵՄ երկրներում 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել օդային ուղևորափոխադրումների դադարեցման պատճառով

ԵՄ երկրներում գրեթե 7 միլիոն աշխատատեղ է կրճատվել՝ օդային ուղևորությունների դադարեցման պատճառով։ Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Լուիս Միգել Ռիբեյրոն։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի համավարակի հայտարարումից ի վեր այսօր առաջին անգամ Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է թուլացնել սահմանափակումները և թույլ տալ օտարերկրացիների մուտքը Դեղերի եվրոպական գործակալության կամ ԱՀԿ գրանցած պատվաստանյութերով պատվածստված լինելու դեպքում։ Բայց նկատենք, որ սա միայն առաջարկ է, իսկ սահմանահատման կարգի մասին որոշում պետք է կայացնեն ԵՄ երկրները։

Եվրոպական հանձնաժողովն այս առաջարկն արեց, քանի որ ԵՄ որոշ երկրներ փոխում են սահմանահատման կարգը, որպեսզի գոնե այս փուլում զբոսաշրջիկների որոշակի հոսք ունենան։

ԵՀ-ի առաջարկները ԵՄ խորհուրդը կքննարկի մայիսի 5-ին

Share