Տնտեսական

Մարտին Գալստյանը՝ տնտեսական աճի և վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման ազդեցության մասին

Տնտեսությունն ավելի դրական զարգացման միտումներ է ցուցաբերում՝ նախորդ կանխատեսման համեմատ: Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Դեռ մարտին ԿԲ-ում վերանայել ու նվազեցրել են 2021-ի համար տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը՝ նախկին 2 տոկոսի փոխարեն կանխատեսելով 1.4 տոկոս տնտեսական աճ:

«Ինչ վերաբերվում է մեր տոկոսադրույքների վարքագծի ազդեցությանը կամ փոխանցումային մեխանիզմին մյուս տոկոսադրույքների վրա, մենք տեսնում ենք, որ որոշակիորեն փոխանցումային մեխանիզմը աշխատում է։ Այսինքն, մենք տեսնում ենք, որ շուկայում կա ներգրավման միջոցների տոկոսադրույքների աճ, որը կհանգեցնի նաև վարկավորման տոկոսադրույքների որոշակի աճի։ Միևնույն ժամանակ կուզեի նշել, որ այս պահի դրությամբ մեր գնահատականների համեմատ վարկավորման ծավալներն ավելի առաջանցիկ են», – ասում է Գալստյանը։

Share