Categories: Տնտեսական

2021թ. հունվար-մարտին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1.4%-ով

ՀՀ վիաճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,112.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել է 1.4%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 7.9%-ով և կազմել 844.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 18.0%-ով և կազմել 410.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 3.7%-ով և կազմել 843.9 մլն կՎտ ժամ։ Հողմային կայանների արտադրության ծավալները նվազել են 44.4%-ով և կազմել 0.5 մլն կՎտ ժամ, իսկ արևային կայանների արտադրության ծավալներն աճել են 3.8 անգամ և կազմել 13.4 մլն կՎտ ժամ։

Share