Տնտեսական

Սաուդիան Արաբիան նվազեցրել է նավթի գինը ասիական շուկայի համար

Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն իջեցրել է իր նավթի գները ասիական շուկայի հաճախորդների համար։

Bloomberg-ի տեղեկությունների համաձայն՝ տարածաշրջանի համար Arab Light տեսակի արժեքը նվազել է 10 ցենտով։ 2020-ի դեկտեմբերից ի վեր՝ սա առաջին դեպքն է, երբ այս տեսակի գինն իջնում է։ Ընկերությունն ասիական շուկայի համար 10-30 ցենտով նվազեցրել է նաև մյուս տեսակների գինը։

Ընկերությունը նավթի մատակարարման գներն իջեցրել է նաև Եվրոպայի համար, իսկ ԱՄՆ-ի համար գինը բարձրացվել է 20 ցենտով։

Սաուդյան Արաբիան յուրաքանչյուր ամսվա սկզբին կազմում է առաքման ժամանակացույց ՝ հիմնվելով սպառողների պահանջների վրա:

Share