Բաժին. Տնտեսական

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 219,596-ի (+243)

Մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219596 դեպք, որոնցից 205675-ն` առողջացած, 4256-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1019359 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2678 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Ունենք 475 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1045 է:

Share