Տնտեսական

Հատուկ բիզնես խորհրդատուների համար ՎԶԵԲ-ը կազմակերպում է անվճար առցանց դասընթաց

Հատուկ բիզնես խորհրդատուների համար ՎԶԵԲ-ը կազմակերպում է անվճար առցանց դասընթաց՝ «Հաղթահարելով հեռավորությունը. Արդյունավետ խորհրդատվություն ճգնաժամի ընթացքում և ոչ միայն»։

Գրանցվեք դասընթացին և իմացեք՝ ինչպես տրամադրել արդյունավետ խորհրդատվություն ճգնաժամի ընթացքում և ինչպես պատրաստվել հետճգնաժամային խորհրդատվության։

Այս դասընթացի նպատակն է օգնել խորհրդատուներին՝

  • հնարավորինս արդյունավետ կերպով կառավարել բիզնեսը ճգնաժամի ընթացքում,
  • պատրաստվել հետճգնաժամային շրջանում խորհրդատվություն տրամադրելուն,
  • կառուցողական խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին ֆինանսական անհաջողություններին ու խնդիրներին համարժեքորեն արձագանքելու վերաբերյալ՝ առաջընթաց գրանցելու նպատակով։

Դասընթացը բաղկացած է 2 փուլից՝

  1. Առցանց 5 մոդուլներ հետևյալ թեմաներով՝
  • Ինչպես արձագանքել ճգնաժամին և պատրաստվել հետճգնաժամային խորհրդատվության
  • Փոփոխությունների կառավարումը ՓՄՁ-ներում
  • Ինչպես դյուրին դարձնել հաճախորդների զարգացումը և լուծել նրանց առջև ծառացած մարտահրավերները
  • Հետճգնաժամային շրջանում անհրաժեշտ խորհրդատվական հմտություններ
  • Հաճախորդների և շահագրգիռ այլ կողմերի հետ հարաբերությունների կառուցում նոր միջավայրում
  1. 1-1,5 ժամ տևողությամբ անհատական սեսիաներ մասնակիցների համար։

Դասընթացն անցկացվելու է հունիսի 2-ին, 4-ին, 7-ին, 9-ին և 11-ին։ Սկիզբը՝ ժամը 11։00-ին։ Դասընթացի ավարտին կնշանակվեն անհատական սեսիաների օրերը։

Դասընթացն անվճար է։ Աշխատանքային լեզուն անգլերենն է։

Դասընթացը վարելու է առաջնորդության և փոփոխությունների կառավարման միջազգային բարձրակարգ խորհրդատու Ջանեթ Փութը։ Նա ունի ձեռնարկատիրական մեծ փորձ․ հիմնադրել և ղեկավարել է խոշոր մարքեթինգային ընկերություն, որը կազմակերպել և իրականացրել է արշավներ միջազգային առաջատար ընկերությունների համար աշխարհի 12 երկրում։

Share