Բաժին. Տնտեսական

Եվրոպայի պահեստարաններում գազի պաշարների ներկայիս մակարդակը հասել է ռեկորդային նվազագույնի

Եվրոպայի ստորգետնյա պահեստարանների լցման մակարդակը տոկոսային հաշվարկմամբ նվազագույն մակարդակի է հասել Gas Infrastructure Europe (2011 թվականից) բազայի ղեկավարման պատմության ընթացքում:

Թեեւ 2021 թվականին պաշարների մակարդակը գազառման սեզոնի ավարտվելու պահին չԷր հասել պատմական նվազագույնին, բայց սկսված ներմղումն ընթանում է շատ դանդաղ տեմպերով:

Հինգշաբթի օրվա՝ մայիսի 27-ի առավոտվա տվյալներով, գազի ստորգետնյա պահեստարաններում (ԳՍՊ) գազի պաշարների մակարդակը կազմել է 35,82 տոկոս, ինչը ցածր է 2018 թվականի նույն օրը գրանցված նվազագույնից՝ 35,95 տոկոսից:

Գազի պաշարների ընթացիկ մակարդակը Եվրոպայի ԳՍՊ-ներում վերջին հինգ տարում միջին ցուցանիշից հետ է մնում արդեն 14,43 տոկոսային կետով: Մայիսին զուտ ներմղման միջին ծավալը (օրական 256 մլն խորանարդ մետր) մեկ երրորդով ետ է մնում վերջին հինգ տարվա միջին ցուցանիշից (օրական 373 մլն խորանարդ մետր):

Ներմղման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում մինչեւ հոկտեմբերի 20-ը դրանց մակարդակը կարող է հասնել միայն 78 տոկոսի:

Դրա հետ մեկտեղ «Յամալ-Եվրոպա» (հուլիսի 6-ից մինչեւ 10-ը) եւ «Հյուսիսային հոսք» (հուլիսի 13-ից մինչեւ 23-ը) գազատարների պլանային վերանորոգումների պատճառով այդ ցուցանիշը կարող է Էլ ավելի ցածր լինել: Պաշարների միջին հնգամյա մակարդակը գազառման սեզոնի սկզբի դրությամբ կազմում է 92 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share