Տնտեսական

Հարցում. Հարցման մասնակցած ձեռնարկությունների շուրջ 60 տոկոսը ՀՀ-ի համար բացասական է համարում ապաշրջափակումը

Հայաստանում հարցման մասնակցած ձեռնարկությունների շուրջ 60 տոկոսը համարում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրասնպորտային կապերի  ապաշրջափակումը Հայաստանի համար կունենա խիստ բացասական կամ բացասական ազդեցություն: Այս մասին նշված է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից կազմված զեկույցում:

Ամփոփելով զեկույցը «Այ Էմ Առ» հետազոտական կազմակերպության տնօրեն Պետրոս Պետոյանը զարմանալի է համարում այն, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրասնպորտային կապերի  ապաշրջափակումը դրական է գնահատում ՀՀ ձեռնարկությունների մոտ 20 տոկոսը:

«Բացական ազդեցությունը շատ ավելի էմոցիոնալ ազդեցության արդյունք է՝ վախի, անվտանգային խնդիրների հետ կապված է»,- մայիսի 31-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետոյանը:

Ստորև ներկայացնում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցման արդյունքները:

Share