Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-մարտին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 6.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 95,270.0 տոննա պղնձի խտանյութ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 6.1%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 16.5%-ով և կազմել 2,732.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 2.6%-ով և կազմել 4,907.4 տոննա։

Share