Տնտեսական

Սբերը Հայփոստին կաջակցի նորարարական ՏՏ լուծումներ ներդնել տրանսպորտի ոլորտում

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «Սբեր» («Сбер») համակարգի անդամ «Հաշվարկային լուծումներ» («Расчетные решения») բաժնետիրական ընկերությունը և «Հայփոստ»-ը կնքել են համագործակցության համաձայնագիր։  Փաստաթուղթը ստորագրել են «Սբերբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը, «Հաշվարկային լուծումներ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Կազակովը և «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Կողմերը նախատեսում են համագործակցել հետևյալ ուղղություններով

  • ՏՏ արտադրատեսակների, վճարային ծառայությունների և տրասնպորտի ոլորտում նորարարական լուծումների ներդրման գործում «Սբեր»-ի և «Հաշվարկային լուծումներ»-ի փորձի ամփոփում և համակարգում, «Հայփոստ»-ի հետ փորձի և տեխնոլոգիաների փոխանակում
  • «Հաշվարկային լուծումներ»-ի տեխնոլոգիաների և մշակած նախագծերի հիման վրա Երևանում երթևեկության անկանխիկ վճարման տրանսպորտային տեխնոլոգիական հարթակի ներդրման նախագծի իրականացում
  • Տրանսպորտի ոլորտում նորարարական լուծումների ապահովման և Երևանում երթևեկության անկանխիկ վճարման շրջանակներում «Հայփոստ»-ին «Սբեր»-ում գործածվող երթևեկության վճարման ժամանակակից սարքավորման փոխանցում և ներդրում
  • Բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մանրածախ բիզնեսի և առևտրի, վճարահաշվարկային և այլ ֆինանսական ու բանկային ծառայությունների մասով համագործակցության այլ ոլորտների բացահայտում՝ ներգրավելով այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «СберТех»-ը և «СберЛогистика»-ն («Սբեր»-ի դուստր ընկերություններ), iNovation, HayPost Retail («Հայփոստ»-ի դուստր ընկերություններ) և այլ դուստր ձեռնարկություններ։

Ինչպես նշում է Սբերբանկի վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը.- «Սույն համաձայնագիրն արտացոլում է Հայաստանում տրանսպորտային տոմսային լուծումների և հանրային տրանսպորտում երթևեկության վճարային ծառայությունների համատեղ զարգացման մեր նպատակաուղղվածությունը։ Մեր «Հաշվարկային լուծումներ», «СберТех» և «СберЛогистика» դուստր ընկերությունների տեխնոլոգիաների, մասնագիտական հմտությունների և հարուստ փորձի շնորհիվ մենք կարող ենք «Հայփոստ»-ին առաջարկել համակարգային աջակցություն՝ նորարարական ՏՏ արտադրատեսակների ներդրման գործում»։        

Ինչպես նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «Սբերբանկ»-ի՝ տրանսպորտային միջոցներում գործածվող վճարային ՏՏ լուծումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը թե՛ Մոսկվայում, թե՛ Ռուսաստանի Դաշնության այլ մարզերում: Ես վստահ եմ, որ տրանսպորտային միջոցներում անհպում վճարման այս առաջատար տեխնոլոգիաների տեղայնացման շնորհիվ Հայփոստը կարող է արագ ապահովել այս նորարարության ներդրումը Հայաստանի բոլոր քաղաքներում։ Սա մեր առաջին համատեղ նախագիծն է, և լիահույս ենք, որ «Սբեր»-ն ու «Հայփոստ»-ը կունենան երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն»։

Սբերբանկ ՀԲԸ-ն Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկն է և գլոբալ ֆինանսական առաջատար կառույցներից մեկը։ Սբերբանկին է պատկանում Ռուսաստանի ամբողջ բանկային ոլորտի ակտիվների մոտ մեկ երրորդ մասը։ Սբերբանկն առանցքային կրեդիտոր է ազգային տնտեսության մեջ և զբաղեցնում է ներդրումների շուկայի խոշորագույն բաժիններից մեկը։ Սբերբանկ ՀԲԸ-ի հիմնական բաժնետերն է Ռուսաստանի Դաշնությունը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության, որին պատկանում է Սբերբանկ ՀԲԸ-ի կանոնադրական կապիտալի 50%-ը՝ դրան գումարած 1 ձայնի իրավունք։ Բանկի կանոնադրական կապիտալի մնացած 50%-ը՝ դրանից հանած 1 ձայնի իրավունք, պատկանում է ռուսական և միջազգային ներդրողներին։ Սբերբանկի ծառայություններից օգտվում են հաճախորդներն աշխարհի 18 երկրում։ Բանկն օժտված է ամբողջ Ռուսաստանում մասնաճյուղերի լայն ցանցով, որն ընդգրկում է մոտ 14 հազար սպասարկման կետ։ Բանկի միջազգային ցանցը բաղկացած է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ԱՊՀ-ում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր տեղակայված դուստր բանկերից, մասնաճյուղերից և ներկայացուցչություններից։ 11.08.2015 թ բանկային գործառնությունների իրականացման՝ Ռուսաստանի Բանկի ընդհանուր լիցենզիա թիվ 1481։ Բանկի պաշտոնական կայքերը www.sberbank.com (Սբերբանկի խմբի կայքը), www.sberbank.ru.

2020 թվականին Սբերբանկն վերաբրենդավորում իրականացրեց և այժմ այն մասնավոր ու կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է բանկի և Սբերբանկի խմբի ընկերությունների տարբեր ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ։ Այսօր «Սբեր»-ի էկոհամակարգը ներառում է կյանքում հարկավոր բազում ծառայություններ, մասնավոր հաճախորդների և գործարարների հանապազօր խնդիրների լուծման ամենօրյա աջակցություն։ «Սբեր»-ի էկոհամակարգի կայքը www.sber.ru։ 

 «Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «Հայփոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:

Share