Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 3.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,753.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 3.1%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալները նվազել են 11.3%-ով և կազմել 943.1 մլն կվտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 23.8%-ով և կազմել 678.8 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 5.3%-ով և կազմել 1,109.2 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 45.5%-ով և կազմել 0.6 մլն կՎտ ժամ, իսկ արևային էներգիայի արտադրությունն աճել է 326%-ով և կազմել 21.3 մլն կՎտ ժամ։

Share