Տնտեսական

Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարարները պայմանավորվել են հաղթահարել տարաձայնությունները

Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարարներ Վան Վենտյաոն եւ Ջինա Ռայմոնդոն կարեւոր են համարում երկու երկրների միջեւ երկխոսությունը առեւտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ եւ արտահայտվել են այդ բնագավառում տարաձայնությունները հաղթահարելու օգտին: Այդ մասին հունիսի 10-ին հաղորդել է Չինաստանի առեւտրի նախարարությունը:

Տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են նպաստել «առեւտրի եւ ներդրումների բնագավառում պրագմատիկ համագործակցության առողջ զարգացմանը», ասվում է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նրանում նշվում է , որ զրույցի նպատակը եղել է «անկեղծ կարծիքների փոխանակումը Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առետրի բնագավառի համապատասխան հարցերի եւ փոխադարձ մտահոգությունների շուրջ»:

Նախարարները պայմանավորվել են «աշխատանքային շփումը» շարունակելու շուրջ, հաղորդել է ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը: ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական հարաբերություններն զգալիորեն վատացել է ին Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ, որը սակագներ է սահմանել մի շարք չինական ապրանքների վրա, Պեկինն ի պատասխան նույնպես սակագներ է սահմանել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share