Տնտեսական

Մարտին Գալստյան. տնտեսական աճի կախատեսումը վերանայվել է՝ 2021թ. համար 4.6%

2021թ-ի ընթացիկ զարգացումները նախանշում են ՀՀ տնտեսական աճի սպասվածից ավելի արագ վերականգնման միտումների մասին՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի ավելի դրական զարգացումներով։

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Տնտեսական աճի կախատեսումը վերանայվել է՝ 2021թ. համար 4.6%։

«Տնտեսական աճի հետ կապված կանխատեսումը վերանայվել է՝ հիմնականում ծառայությունների աճով պայմանավորված», – ասում է Գալստյանն ու նկատում՝ աճ կա նաև արդյունաբերության ոլորտում։ Բարձրացել են հանքահումքային ապրանքների գները, բնականաբար նաև արտահանման և արդյունահանման ծավալների մեծացմամբ։ Ծառայությունների համատեքստում աճ է է նկատվել տուրիզմի ոլորտում։

Share