Տնտեսական

2020 թվականին աշխարհում ուղղակի օտարերկրյա ներդրումները մեկ երրորդով կրճատվել են

Տնտեսության մեջ անկումը, որը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ, հանգեցրել է 2020 թվականին աշխարհում ուղղակի օտարերկրյա ներդրումների մեկ երրորդով կճատման՝1,5 տրիլիոն դոլարից մինչեւ 1 տրիլիոն դոլար՝ 2019 թվականի համեմատությամբ: 2021 թականին ակնկալվում է դրանց աճ 10 – 15 տոկոսով, ասված է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (ՅՈՒՆԿՏԱԴ)՝ հունիսի 21-ին հրապարակված զեկույցում:

«Ճգնաժամը հարուցել է ուղղակի օտարերկրյա ներդրումների կտրուկ անակում: Դրանց գլոբալ հոսքը նվազել է մեկ երրորդով՝ 2019 թվականի 1,5 տրիլիոնից 2020 թվականին մինչեւ 1 տրիլիոն դոլար»,- Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտաարել է ՅՈՒՆԿՏԱԴ-ի գլխավոր քարտւղարի պաշտոնակատար Իզաբել Դրյուանը՝ ներկայացնելով զեկույցը:

Նա պարզաբանել Է, որ 2020 թվականի վերջի դրությամբ ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը եղել է «գրեթե 20 տոկոսով ցածր այն ստորին մակարդակից, որն արձանագրվել է ավելի քան 10 տարի առաջ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո»:

«Մենք ակնկալում ենք, որ ուղղակի օտարերեկրյա ներդրումների հոսքը մասամբ կվերադարձնի կորցված դիրքերը, եւ աճը կկազմի 10 – 15 տոկոս: Սակայն կպահանջվի ժամանակ, նախքան ներդրումը թափ կհավաքի»,- նշել է Դրյուանը:

«Ստեղծված իրավիճակը լուրջ ազդեցություն է գործում զարգացման ոլորտում մեր ակնկալիքների վրա: Թեեւ այժմ իրավիճակն «ավելի լավ է, քան մի քանի ամիս առաջ», եւ գլոբալ տնտեսությունը «վերականգնվում է ավելի արագ, քան սկզբում սպասվում էր», այդ վերականգնումն «անհամաչափ է եւ թույլ»: ՅՈՒՆԿՏԱԴ-ի ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ աշխարհում «դիտվում են դրական նշաններ ապրանքների առեւտրի բնագավառում», սակայն «սպասարկումների առեւտուրը հազիվ է քարշ գալիս պոչից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share