Տնտեսական

Առցանց գնումների առանձնահատկությունները. Viber ուսումնասիրությունը

Առցանց գնումները միլիոնավոր մարդկանց համար դարձել են այլընտրանք. առցանց պատվիրում են ամեն ինչ՝ մթերքներից մինչև հագուստ և կենցաղային տեխնիկա: Viber մեսենջերը հարցում է իրականացրել ԱՊՀ տարբեր երկրների օգտատերերի շրջանում՝ պարզելու նրանց վերաբերմունքն առցանց գնումների նկատմամբ: Ուսումնասիրությանը մասնակցել են Հայաստանի ավելի քան 100 բնակիչ:

Առցանցը հաղթում է 

Viber-ի օգտատերերի ճնշող մեծամասնությունը (77%) գնումներ է կատարում առցանց: Վերջին տարվա ընթացքում հարցվածների 56 %-ն սկսել է առավել հաճախ առցանց գնումներ կատարել. դրան նպաստել է համաճարակը, քանի որ ինքնամեկուսացման շրջանում շատերը չէին կարողանում այցելել խանութներ: 

Ռեսպոնդենտների կեսը (50%) ամիսը մի քանի անգամ առցանց գնումներ են կատարում, իսկ 42 %-ը՝ տարին մի քանի անգամ։ Առցանց գնումների իրական երկրպագուները, սակայն, այդքան էլ շատ չեն. շաբաթական մի քանի անգամ առցանց գնումներ է կատարում միայն հարցվածների 8 %-ը:

Նորաձևություն և առօրյա կյանք

Ամենատարածված ապրանքատեսակները, որոնք Viber-ի օգտատերերը նախընտրում են գնել առցանց, հագուստն է, կոշիկն ու  տարատեսակ աքսեսուարները. հարցվածների 56 %-ը նշված ապրանքներն ամենից հաճախ գնում է համացանցում: Լավագույն հնգյակը ներառում է նաև տնային պարագաները (օգտատերերի 43%), կենցաղային տեխնիկան և էլեկտրոնիկան (31%), կոսմետիկան և խնամքի միջոցները (28%), ինչպես նաև հոբբիի պարագաները (23%): Հարցվածների 11 %-ը նշել է, որ գրեթե ամեն ինչ գնում են առցանց։

Գումար և ժամանակ

Առցանց գնումների հիմնական առավելությունը, ըստ Viber հետազոտության մասնակիցների 38 %-ի, տարբեր վաճառողների կողմից առաջարկվող գների համեմատության և լավագույն տարբերակի ընտրության հնարավորությունն է: 30 %-ը գնահատում է ժամանակի խնայողությունը. առցանց կարելի է շատ ավելի արագ գտնել ցանկալի ապրանքը։ 23 %-ի համար կարևոր նշանակություն ունեն այլ օգտատերերի կարծիքներն ու մեկնաբանությունները (օգնում է գտնել լավագույն ապրանքը), իսկ 10 %-ն ուրախ է, որ առցանց գնումների շնորհիվ համաճարակի ընթացքում ստիպված չեն այցելել մարդաշատ վայրեր։ 

Բջջային աշխարհ

Viber օգտատերերի մեծամասնության համար առցանց գնումներ կատարելու հիմնական գործիքը սմարթֆոնն է. հարցվածների 72 %-ը նախընրում է սմարթֆոնը, 28 %-ը՝ համակարգիչը: 

Նաև պատվերների վճարման համար են հարցման մասնակիցներն առավել հաճախ ընտրում թվային միջոցները. 69 %-ը նախընտրում է վճարել առցանց բանկային քարտով, 13 %-ը՝ քարտով առաքման ժամանակ, և միայն յուրաքանչյուր հինգերորդը՝ 19 %-ը, նախընտրում է վճարել կանխիկ:

Հետազոտությունը հիմնված է Viber-ի կողմից իրականացված հարցումների վրա, որին մասնակցել են մեսենջերի 11259 օգտատեր Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Հայաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից և այլ երկրներից:

 

Share