Տնտեսական

ԱՄՆ-ն 8 միլիարդ դոլար կտրամադրի համավարակից հետո օդանավակայանների աշխատանքի վերականգնման համար

ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) դրամաշնորհների տեսքով 8 միլիարդ դոլար կտրամադրի երկրի օդանավակայանների կանոնավոր աշխատանքի վերականգնման գործում օգնության համար, որոնք վնաս են կրել կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից: Այդ մասին հունիսի 22-ին հաղորդվում է ԴԱՎ-ի կայքում հրապարակված մամուլի տեղեկագրում:

«Դրամաշնորհները թույլ կտան պահպանել աշխատատեղերը եւ ավիացիոն հատվածին օգնել վերականգնվելու, մինչ ավելի ու ավելի շատ ամերիկացիներ են պատվաստում անցնում (կորոնավիրուսի դեմ) եւ կրկին սկսում են ճանապարհորդել»,- հայտարարության մեջ բերված է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Փիտ Բութեջաջի խոսքը:

Share