Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 1.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 12,551.8 տոննա միս։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 1.2%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 21.4%-ով և կազմել 4,216.9 տոննա, իսկ մսի կիսապատրաստուկների արտադրությունն աճել է 1.8 անգամ և կազմել 1,751.9 տոննա։

Share