Տնտեսական

Թուրքական ապրանքների արգելքը երկարաձգվեց 6 ամսով

Կառավարության հերթական նիստում որոշվեց՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կգործի մինչև 2021թ-ի ավարտը։ Հիշեցնենք՝ նախորդ որոշմամբ սահմանված ժամկետն ավարտվելու էր հուլիսի 1-ին։

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ նախորդ 6 ամիսների ընթացքում սահմանված արգելքի արդյունքում Թուրքիայից ներմուծման ծավալները նվազել են շուրջ 70 տոկոսով։ Մեծ հածվով՝ փոխվել է նաև ներմուծվող ապրանքների կազմը։ Եթե նախկինում ներկրվել է ավիավառելիք, ցիտրուսային մրգեր, բանջարեղեն, մաքրող միջոցներ, տրիկոտաժե գործվածք, ապա այժմ հիմնականում` շինանյութ, տրիկոտաժե և բամբակե գործվածք, բնական կաշի»։

Կառավարության սահմանած արգելքը չի տարածվում «վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների վրա, ապրանքանիշերի հայաստանյան ներկայացուցիչների (դիլերներ, տարածորդներ, գործակալներ) կողմից ներմուծվող և թուրքական ծագում ունեցող այն ապրանքների վրա, որոնք նախատեսված են հաճախորդների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար, ինչպես նաև` ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների վրա։
Share