Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-ապրիլին Հայաստանում պանրի արտադրությունն աճել է 2.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,227.2 տոննա պանիր։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 2.2%-ով։

Միևնույն ժամանակ, կաթի արտադրությունը նվազել է 8.2%-ով և կազմել 2,562.1 հազար լիտր։ Կարագի արտադրությունն աճել է 5.2%-ով և կազմել 437.2 տոննա։ Կաթնաշոռի արտադրությունը նվազել է 2.7%-ով և կազմել 590.8 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 9.1%-ով և կազմել 3,035.3 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը նվազել է 7.2%-ով և կազմել 2,183.1 տոննա։ Պաղպաղակի արտադրությունն աճել է 23%-ով և կազմել 3,213.0 հազար լիտր։

Share