Տնտեսական

Մայիսին Վրաստանի տնտեսությունը 25,8 տոկոս աճ է գրանցել

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝  ընթացիկ տարվա մայիսին տնտեսությունը 25,8 տոկոս աճ է գրանցել։ 2021-ի հինգ ամիսների տնտեսական աճը կազմել է 11,5 տոկոս:

Ամսվա այսպիսի աճը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի անմխիթար ցուցանիշով։ Հիշեցնենք՝ տնտեսությունը 2020-ին խիստ լոքդաունի պայմաններում էր գործում, ուստի նախորդ տարվա մայիսի գրանցվել էր 13,5 տոկոս տնտեսական անկում։

Share