Տնտեսական

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 395.00-1.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00-2.00
OIL:  BRENT - 86.30+0.96 WTI - 81.71+0.90
COMEX:  GOLD - 2215.40+0.78 SILVER - 24.80+0.94
COMEX:  PLATINUM - 912.00-0.55
LME:  ALUMINIUM - 2287.00-1.38 COPPER - 8806.00-0.59
LME:  NICKEL - 16560.00-3.19 TIN - 27375.00-0.99
LME:  LEAD - 2005.00-1.28 ZINC - 2416.00-2.74
FOREX:  USD/JPY - 151.36-0.20 EUR/GBP - 1.082-0.06
FOREX:  EUR/USD - 1.082-0.06 GBP/USD - 1.2627+0.11
STOCKS RUS:  RTSI - 1129.95+1.23
STOCKS US: DOW JONES - 39760.08+1.22 NASDAQ - 16399.52+0.51
STOCKS US: S&P 500 - 5248.49+0.86
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7931.98+0.01 CAC40 - 8204.81+0.25
STOCKS EUR:  DAX - 18477.09+0.50
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
ՀայՓոստը մեկնարկեց կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումները
06/07/2021 17:05
Կիսվել

ՀայՓոստը մեկնարկեց կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումները

Երևանի, Գյումրիի և Վանաձորի ավելի քան 50000 կենսաթոշակառու հուլիսի 2-ից կարող են ստանալ կենսաթոշակները ՀայՓոստի էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև ամբողջությամբ կամ մասնակի կանխիկացնել փոստային բաժանմունքներում:

Կենսաթոշակառուն իր՝  ՀայՓոստ դրամապանակի հաշվից գումարի կանխիկացման գործարքները կատարելու է առանց միջնորդավճարի: Էլեկտրոնային դրամապանակով սպասարկումը հնարավորություն է տալիս կենսաթոշակների վճարումը շարունակել իրականացնել նաև փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:

«ՀայՓոստը նպատակ ունի  սկիզբ դնել փոստային ծառայություների  մատուցման   նոր մշակույթի ձևավորմանը՝ ապահովելով հաճախորդների համար մատչելի, հասանելի և նորարարական ծառայություններ: Այս ծրագիրը ստեղծելիս մեզ համար կարևոր սկզբունք է եղել, որ կենսաթոշակառուն շարունակի սպասարկվել առավել հարմար եղանակով, և այժմ կենսաթոշակառուի կողմից լրացուցիչ գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն չկա»,- նշում է ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Ինչպես նշում է ՀայՓոստ ՓԲԸ փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանը,- «Մեր կողմից գործարկած HayPost Pay դրամապանակը գործում է iOS և Android օպերացիոն համակարգերում, այն կարելի է ներբեռնել, կատարել կոմունալ և այլ վճարումներ, փոխանցումներ իրականացնել ՀայՓոստի դրամապանակների միջև, ինչպես նաև հետևել առաքանիների հետագծին: Էլեկտրոնային դրամապանակը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին ամբողջությամբ կամ մասնակի ստանալ իրենց կենսաթոշակը, կանխիկացնել փոստային բաժանմունքում, ստանալ նաև հասցեական առաքման միջոցով»:

Բացառություն են կազմում հետևյալ խմբերում ընդգրկված շահառուները՝

  • 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 75 տարին լրացած կենսաթոշակառուները,
  • 14 տարին լրացած անչափահաս կենսաթոշակառուները և լիազորագրով կենսաթոշակ ստացողները, որոնց կենսաթոշակները կվճարվեն բացառապես կանխիկ եղանակով:

Հուլիսից սկսած մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նույնպես կվճարվեն անկանխիկ եղանակով:

Հիշեցնենք, որ ՀայՓոստի էլեկտրոնային դրամապանակից օգտվելու համար հաճախորդը պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք՝ նույնականացման համար:

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13