Բաժին. Տնտեսական

Հայաստանում կստեղծվի էլեկտրական մալուխների ժամանակակից օբյեկտ

Կառավարությունը հավանություն է տվել «Լիեն քոմփանի» ՓԲԸ-ի ներկայացրած գործարար ծրագրին: Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին և զբաղվում է էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրությամբ։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում ստեղծել էլեկտրական մալուխների ժամանակակից օբյեկտ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.46 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2026 թվականը ստեղծել 20 նոր աշխատատեղ։

Գործադիրը որոշել է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևանի Աջափնյակ Ալիխանյան եղբայրների փողոց 2 հասցեում գտնվող արտադրամասն անհատույց օգտագործման իրավունքով՝ 25 տարի ժամկետով հանձնել «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամին: Կենտրոնը նախատեսվում է վերանորոգել տվյալ անշարժ գույքը, ձեռք բերել հաստոցներ և այլ տեխնիկա, արքավորումներ՝ գիտության, կրթության և տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում հետազոտություն, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու, փորձանմուշներ մշակելու նպատակով: Հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվի ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք ունեցող ֆիզիկա-հետազոտական կենտրոն՝ բարձրացնելով կիրառական տեխնոլոգիաների արտադրության և զարգացման ոլորտում Հայաստանի դերն ու նշանակությունը:

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ սահմանել է ՀՀ ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը: Կարգով սահմանվում է լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմինը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Share