Բաժին. Տնտեսական

Լույս հիմնադրամ. Տնտեսական կոլապսի հավանականությունը ՀՀ-ում. մի՞ֆ, թե՞ իրական սպառնալիք

Լույս հիմնադրամի հերթական վերլուծականը՝ նվիրված է ՀՀ տնտեսական ապագային։

Չափազանցվա՞ծ են արդյոք ՀՀ-ում ներկայումս տնտեսական կոլապսի առաջացման վերաբերյալ մտահոգությունները, թե՞ այն իրապես պետության համար լրջագույն սպառնալիք է և երկրում նոր աղետների պատճառ կարող է դառնալ: Որո՞նք են կոլապսի առաջացման հավանական նախադրյալներն ու պատճառները: Արդյո՞ք կառավարման խնդիրն է սպառնալիքի գլխավոր աղբյուրը: Այս հետազոտությունը նպատակ ունի տալ հիշյալ հարցերի պատասխաններն ու  գնահատել ՀՀ-ում տնտեսական կոլապսի առաջացման հավանականությունը: Վերլուծվել են ՀՀ տնտեսական համակարգում վերջին երեք տարիներին կուտակված ռիսկերն ու խոցելիությունները, ինչպես նաև քննարկվել է 2020-ին երկրին վրա հասած աղետին դիմակայելու` ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը: Ներկայացվել է նաև կառավարության` 2009-ի ճգնաժամին հաջողությամբ դիմակայելու նախկին փորձը և տնտեսական կոլապսի միջով անցած որոշ երկրների օրինակներ: Անդրադարձ է կատարվել հնարավոր հետևություններին, որոնք կարող է անել ՀՀ ներկայիս կառավարությունը` դասեր քաղելով արդյունավետ կառավարման ՀՀ նախկին փորձից, ինչպես նաև կոլապսի ենթարկված երկրների կործանիչ սխալներից: Հետազոտության վերջում տնտեսաչափական ժամանակակից մեթոդների կիրառման միջոցով մոդելավորվել են տնտեսական կոլապսի առաջացման հավանական սցենարն ու մեխանիզմները, ինչպես նաև գնահատվել են տնտեսության վրա դրանց հնարավոր հետևանքները:

Ներբեռնել վերլուծականն ամբողջությամբ

Share