Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-մայիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2.0%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,310.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 2.0%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 0.7%-ով և կազմել 1,064.6 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 14.8%-ով և կազմել 976.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 5.9%-ով և կազմել 1,237.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էներգիայի արտադրությունը նվազել է 46.2%-ով և կազմել 0.7 մլն կՎտ ժամ, իսկ արևային էներգիայի արտադրությունն աճել է 4.5 անգամ և կազմել 30.8 մլն կՎտ ժամ։

Share