Բաժին. Տնտեսական

Հայաստանում 2022թ սկզբից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգ օտարերկրացիների համար

Հանրապետությունում 2022 թ-ի հունվարի մեկից կկիրառվի աշխատանքի թույլտվության նոր համակարգ օտարերկրացիների համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը:

Միգրացիոն ծառայության կողմից մշակված համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային է, թվայնացվել է թույլտվության տրամադրման ամբողջ գործընթացը, ինչը խնայելու է գործատուների ժամանակն ու դյուրացնելու է ընթացքը: Փաստաթղթաշրջանառության ամբողջ ծավալները թվայնացվել են, և գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու է՝ դրանք համակարգ վերբեռնելու միջոցով:  Դյուրացված է վարչարարությունը, պարզեցված է ընթացակարգը:

Գործընթացի տարբեր բաղադրիչների ժամկետները կրճատվել են, ինչի շնորհիվ գործատուն օտարերկրացու համար  աշխատանքի թույլտվություն կկարողանա ստանալ մեկ ամսվա ընթացքում՝ ներկայում գործող երկու ամսվա փոխարեն:

Share