Տնտեսական

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է վեց անգամ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը ճեպազրույցում հայտնել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 6 անգամ։ Նրա խոսքով՝ 37 միլիարդ դոլարից այն հասել է 7 միլիարդ դոլարի։ Փոխարենն ապրանքաշրջանառության 40 տոկոս աճ է գրանցվել Եվրոպայի հետ։

Ուկրաինայի գործարարներն ընտրել են տնտեսական եվրոպական վեկտորը։ Ըստ վարչապետի՝ սա արտացոլում է բարգավաճման տնտեսական վեկտորը։

Հիշեցնենք՝ 2014-ին բանակցություններից հետո Ուկրաինայի իշխանությունները ստորագրել են քաղաքական համաձայնագիր, ապա նաև ասոցացման տնտեսական բաժին ԵՄ հետ։

 

Share