Բաժին. Տնտեսական

Աբու Դաբին ավելի քան 700 մլն դոլար է ներդրել նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու նպատակով

Աբու Դաբիի Ազգային նավթային ընկերությունը 2.8 միլիարդ դիրհամ (շուրջ 763.7 մլն ԱՄՆ դոլար) գումար է  ներդրել նավթային արդյունահանման ծավալները մեծացնելու նպատակով՝ պայմանագիր կնքելով երեք ընկերությունների հետ: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է էմիրաթական WAM գործակալությունը՝ նշելով, որ ընկերությունը մտադիր է մինչև 2030 թվականը ավելացնել նավթի օրական արդյունահանման ծավալները հասցնել 5 մլն բարելի:

Նավթի արդյունահանման աշխատանքներն իրականացվելու են Պարսից ծոցում՝ Աբու Դաբիից 84 կմ հեռավորության վրա:

Share