Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 4.9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 164,561.0 տոննա պղնձի խտանյութ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 4.9%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 20.4%-ով և կազմել 4,721.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 2.6%-ով և կազմել 9,713.0 տոննա։

Ինչ կայանում է մետաղական արտադրանքին, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 12.5%-ով և կազմել 2,996.0 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 29.5%-ով և կազմել 6,277.0 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 3%-ով և կազմել 14,087.0 տոննա։

Share