Categories: Տնտեսական

2021թ. հունվար-մայիսին Հայաստանում սիգարետների արտադրությունը նվազել է 20.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ առաջին հինգ ամսում Հայաստանում արտադրվել է 8,529.0 մլն հատ սիգարետ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 20.6%-ով։

Հիշեցնենք, որ 2020թ.-ին սիգարետների արտադրությունը Հայաստանում նվազել է 16.8%-ով և կազմել 28,171.4 մլն հատ։  2019թ.-ին արձանագրվել է աճ 7.2%, արտադրվել է 33,874 մլն հատ սիգարետ։ 2018թ.-ին սիգարետների արտադրությունն աճել է 11%-ով և կազմել 28,476.6 մլն հատ, իսկ 2017թ.-ին գրանցվել է աճ 19.9%-ով, արտադրվել է 28,476.6 մլն հատ սիգարետ։ 2016թ.-ին սիգարետների արտադրության աճը կազմել է 30%՝ 23,754.4 մլն հատ։ 2015թ․-ի ընթացքում արտադրությունն աճել է 43.1%-ով՝ 18 277.1 մլն հատ։ 2014թ․-ին արտադրվել էր 12,774.2 մլն սիգարետ, 2013 թվականին՝ 7,730 մլն, 2012 թվականին՝ 6,155 մլն, 2011 թվականին՝ 3,361 մլն:

Share