Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-մայիսին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 42.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,666.2 լիտր գինի։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 42.5%-ով։

Միևնույն ժամանակ, վիսկիի արտադրությունն աճել է 2.5 անգամ և կազմել 241.7 հազար լիտր։ Օղու արտադրությունն աճել է 59.1%-ով և կազմել 1,832.4 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 26.6%-ով և կազմել 8,973.4 հազար լիտր։

Ինչ կայանում է ոչ ալկոհոլային ըմպելիքներին, ապա դրանց արտադրությունը նվազել է 5.8%-ով և կազմել 36,199.9 հազար լիտր։ Բնական ջրերի արտադրությունն աճել է 18.4%-ով և կազմել 19,117.7 հազար լիտր, իսկ հանքային ջրերի արտադրությունն աճել է 17.6%-ով և կազմել 18,150.7 հազար լիտր։

Share